ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

iGraveCare-ը օնլայն ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում հեռահար խնամել Ձեր հարազատների գերեզմանները։ Մեր նպատակային թիմը իրականացնում է գերեզմանի որոնում, մաքրություն, վերանորոգում և մշտական խնամք Հայաստանում, Իսրայելում և Ուկրաինայում։
iGraveCare ծառայությունից կարելի է օգտվել ինչպես համակարգչով՝ վեբ-պլատֆորմով, www.igravecare.com հղումով, այնպես էլ բջջային հավելվածով։ Անձնական հաշիվ գրանցելուց հետո երկու մեթոդով էլ կարելի է երկրագնդի ցանկացած վայրից պատվիրել գերեզմանների խնամք և հետևել դրա կատարման ընթացքին։
Ձեր անձնական հաշիվը թույլ է տալիս iGraveCare համակարգին գտնված շիրիմների տվյալները կապել օգտատիրոջ հետ, որը էլ հնարավորություն է տալիս Ձեզ պահպանել Ձեր պատվերների պատմությունը և ցանկացած ժամանակ ստանալ պատվերների կատարման հաշվետվություն։
Դուք կարող եք պատվիրել որոնման ծառայություն կայքի գլխավոր էջում՝ ՓՆՏՐԵԼ բաժնում։
Լրացնելով անհրաժեշտ տվյալները՝ սեզմեք ՈՐՈՆՈւՄ կոճակը, որպեսզի ստուգեք գերեզմանոցի տեղադրության վայրը և ճշտեք, թե արդյոք այն սպասարկվում է iGraveCare-ի կողմից։ Անհրաժեշտ գերեզմանոցը գտնելուց հետո, կարող եք սեղմել ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը, որպեզսի լրացնեք հանգուցյալի տվյալները և վճարեք ծառայության դիմաց։
Եթե Ձեզ անհրաժեշտ գերեզմանոցը չկա գերեզմանոցների՝ մեր կողմից առաջարկված ցանկում, նշանակում է, որ մենք չենք սպասարկում տվյալ տարածքը։ Սակայն, քանի որ մենք միշտ փորձում ենք մեր օգտատերերին մատուցել բարձրակարգ սպասարկում, ուստի Ձեր պատվերին կարող ենք ցուցաբերել անհատական մոտեցում։
Խնդրում ենք գրել Ձեր պահանջը info@igravecare.com հասցեին, և մենք կարձագանքենք հնարավորինս սեղմ ժամկետում։
iGraveCare-ը իր բարձր տեխնոլոգիական պլատֆորմի շնորհիվ տեսանելի է դարձնում պատվերի կատարման գործընթացը՝ ամրագրելով աշխատանքի ավարտի ժամանակը և շիրիմի տեղակայումը (գեոլոկացիան)։ Դուք նաև կարող եք համեմատել գերեզմանի վիճակը նախքան աշխատանքների կատարումը և կատարումից հետո։
Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը, գրեք մեզ․

iGraveCare-ը առաջարկում է վճարման միայն օնլայն տարբերակ։ Ձեր անձնական հաշվից ցանկացած պատվերի դեպքում Դուք կուղղորդվեք վճարման ծառայությունը ապահովող ընկերության պաշտպանված կայք, որտեղ կարող եք կատարել Ձեր օնլայն վճարումը VISA կամ MasterCard քարտերով։
iGraveCare-ը վարում է մի քաղաքականություն, որը ամրագրված է պաշտոնական փաստաթղթում, համաձայն որի, օգտատերը երաշխավորված է ետ ստանալ իր վճարած գումարը, եթե տվյալ աշխատանքը չի կատարվել iGraveCare-ի մեղքով։ Մեր քաղաքականությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել մեր կայքի Պայմաններ էջը։
Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը, գրեք մեզ․

Դուք կարող եք գրանցվել ընդամենը եկու քայլով։ Սեղմեք կանաչ ԳՐԱՆՑՈՒՄ կոճակը կայքի վերևի աջ անկյունում, որից հետո կտեսնեք Ձեր բջջային համարը մուտքագրելու դաշտը և փոքրիկ քառակուսի, որով Դուք նշում եք կատարում, եթե համաձայն եք մեր Պայմանների հետ։ Այնուհետ սեղմեք "Ստանալ կոդը" կոճակը և կստանաք կարճ հաղորդագրություն՝ քառանիշ կոդով։ Խնդրում ենք մուտքագրել այդ կոդը համապատասխան դաշտում, որպեսզի ավարտեք գրանցումը և ստեղծեք անձնական հաշիվ։
Դուք կարող եք օգտվել ինչպես բջջային հավելվածից (iGraveCare for IoS or Android), այնպես էլ համակարգչից։ Երկու տարբերակներն էլ հնարավորություն են տալիս Ձեզ ցանկացած ժամանակ մուտք գործել Ձեր անձնական հաշիվ՝ բացառապես Ձեր հեռախոսահամարով և Դուք այլևս կարիք չունեք հիշելու մուտքանուն և գաղտնաբառ։
Ուղարկեք Ձեր հարցումը info@igravecare.com հասցեին՝ նամակի վերնագրում անպայման գրելով “Retrieve access to My Account”։ Ձեր նամակը պետք է պարունակի հետևյալ ինֆորմացիան․ Ձեր գրանցված հաշվին կցված բջջային համարը, Ձեր նոր բջջային համարը, անձնական հաշվում գրանցված շիրիմների ցանկը (անուն, ազգանուն յուրաքանչյուր գերեզմանի համար)։ Այն բանից հետո, երբ Դուք կնույնականացվեք որպես հաշվի սեփականատեր, Ձեր նոր հեռախոսահամարը կկցվի Ձեր հաշվին, և Դուք կտեղեկացվեք այդ մասին կարճ հաղորդագրության միջոցով։ iGraveCare-ը իրավունք է վերապահում իրեն պահանջել հավելյալ ինֆորմացիա Ձեր հաշվի մասին, որը թույլ կտա նույնականացնել Ձեզ որպես հաշվի սեփականատեր։
Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը, գրեք մեզ․